«Ոչ ՀՀ-ում, ոչ ՀՀ-ի սահմաններից դուրս ոչ ոք չի պնդել և չի կարող պնդել, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է»․ Սոնա Ղազարյան
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ԵԽԽՎ-ի բարձր գնահատականին. «Ընտրություններն այդ առաքելության կողմից գնահատվել են որպես մրցակցային և լավ կազմակերպված»:

ԵԽԽՎ-ն ընտրությունների կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ նկարագրվելով որպես խաղաղ, ընդգծեց Սոնա Ղազարյանը. «Նրանք դրական են գնահատել նաև հաշվարկի գործընթացը: Իրենց կողմից դիտարկվող 97 տեղամասերից 91-ում ընտրությունները գնահատվել են որպես թափանցիկ և միջազգային նորմերին համապատասխան»:

Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ-ի կողմից կարևորվել է նաև անցումը համամասնական ընտրակարգին:

«Հարգելի գործընկերներ, ոչ ՀՀ-ում, ոչ ՀՀ-ի սահմաններից դուրս ոչ ոք չի պնդել և չի կարող պնդել, որ ՀՀ-ում իշխանությունը զավթված է»,- հավելեց Սոնա Ղազարյանը՝ կոչ անելով այդպիսի հայտարարություններից առաջ կոչ անել որևէ միջազգային կամ ներպետական ատյանի: