Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ. Բայրամով
Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Մինսկում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքերի՝ հատկապես ինքնիշխանության, պետությունների տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնամխելության հիմա վրա»,- ասել է Բայրամովը։
Նա նշել է, որ Ադրբեջանը կոչ է անում սկսել Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթաց նշյալ սկզբունքների պահպանմամբ։
Բայրամովը նաև խոսել է Ադրբեջանի պատրաստակամության մասին կատարելու եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները, այդ թվում՝ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է և մնացել է անցյալում»,- ելույթի վերջում ադրբեջանական թեզն է հնչեցրել Բայրամովը: