Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները:
Այն մեկնարկեց 1 րոպե լռությամբ. պատգամավորները հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
«Ուղիղ 22 տարի առաջ այս դահլիճում՝կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Ա
ռաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նիստը բացելով՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: