ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին (տեսանյութ)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող գերեվարված եւ պատանդառված հայերին, ծանոթացել նրանց պահման պայմաններին, օգնել կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ:

Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակ ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը:

«Անձանց հնարավորություն է տրվել փոխանակվել ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով, օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսաուղերձներ եւ հեռախոսազանգեր: Մենք չենք կարող հրապարակել այն մարդկանց թիվը, որոնց մենք տեսակցում ենք, բայց կարող եմ հաստատել, որ գերեվարման ողջ ընթացքում յուրաքանչյուր ընտանիքի հետ կապի մեջ ենք»,- հայտնել է Ամատունին:
category

Ձեզ կարող է հետաքրքրել