Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է լուրը, թե Փաշինյանն ու Ալիևը քննարկել են 3+3 ձևաչափը
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հերքել է Էրդողանի հայտարարությունը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են 3+3 ձևաչափը։
«Նման լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վահե Գևորգյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 2-ին Մեծ քսանյակի գագաթաժողովից վերադարձի ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր․ «Այս պահին Հարավային Կովկասում դրական քայլեր են արվել, և դրանք Իլհամ Ալիևը նույնպես ցանկանում է հաստատակամորեն շարունակել: Անգամ Փաշինյանի հետ էլ է քննարկում տեղի ունեցել, որի օրակարգում տարածաշրջանի վեց երկրների ձևաչափն է եղել»։