Իսկանդերի հետ կապված թե հայկական կողմի, թե ռուսական կողմի մասնագետներն իրենց տեսակետները հայտնել են: Երկրի ղեկավարը զինվորական չի, նա պարտավոր չի ամեն ինչ իմանա: Նրան խորհրդականները պետք է ճիշտ խորհուրդ տան, որ նա ճիշտ արտահայտվի, չէ որ նա երկիր է ներկայացնում: Դրա համար էլ նա թիրախավորվում է, դառնում է բոլորի համար թիրախ, իսկ նա մեր երկրի վարչապետն է: Մենք պետք է սատար կանգնենք, ոչ միայն մի կողմին, այլ նաև մյուս կողմին էլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պահեզտազորի սպաներից մեկը, որը գտնվում էր Բաղրամյան պողոտայում ի աջակցություն ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի :
Նա ընդգծեց, որ ադրբեջանցիների ու թուրքերի ախորժակը չի փակվում, սահմաններ են առաջ տալիս, այս պահին էլ թիրախում առաջնահերթ մեր գերիներն են, ոչ թե գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելը. “Դրսի թշնամուն թողած ներսում ենք թշնամի ման գալիս: Այստեղ ոչ մեկը չկա որ դեմ լինի երկրի կառավարությանը, իշխանությանը, մեզ պետք է խախանդություն, իսկ գլխավոր շտաբի ղեկավարության փոփոխությունը ոչ մի լավ բանի չի բերի”:
Հիշեցնենք, որ այսօր` մարտի վեցին, ՊՆ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք զինծառայողներ և քաղաքացիներ ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի, որոնք արդեն տեղափոխվել են նախագահի նստավայրի մոտ: Իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է ՀՓՇ հերթական հանրահավաքը: