Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։
Նախարարները շարունակել են մտքերի փոխանակությունը Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության ընդունման մեկ տարվա նախօրեին։
Արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-հայկական դաշնակցային փոխհարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային ու միջազգային հարցերի։