Արթուր Հովհաննիսյանն ընտրվել է ՔՊ խմբակցության քարտուղար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ընտրվել է խմբակցության քարտուղար:
 
Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՔՊ խմբակցությունից:
 
Նշենք, որ խմբակցության քարտուղարի պաշտոնը թափուր էր, քանի որ նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանը վայր էր դրել մանդատը ու նշանակվել Շիրակի մարզպետ: