Դիրքեր կան, որ հետ ենք վերցրել․ Արմեն Խաչատրյան․ Տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Դուք պատկերացնու՞մ եք, որտեղ է Գորի-Կապան ճանապարհը և որտեղ են մարտական գործողություններն ընթանում։ Գորիս-Կապան ճանապարհի հետ այս միջադեպերը կապ չունեն»,-այդ մասին, այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ դիրքեր կան, որ հետ ենք վերցրել, բայց այս պահին, որտեղ ինչ ենք վերցրել, որտեղ ինչ իրավիճակ է, որտեղ ինչ ուժեր են կենտրոնացված, չի կարծում, որ նպատակահարմար է դա հրապարակել։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին հրադադար է։