Բոլոր բանակցային փաթեթներում բանակցային գործընթացի նպատակը խաղաղության պայմանագրի կնքումն է․ Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանին առաջարկում է կնքել խաղաղության համաձայնագիր, ո՞րն է մեր պատասխանը, ի՞նչ ենք մտածում այս հարցի շուրջ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։
Ի պատասխան վարչապետն ասաց, որ մենք էլ Ադրբեջանին ենք առաջարկել և առաջարկում՝ կնքել խաղաղության պայմանագիր։
«Եվ ասել ենք, որ ընդհանրապես ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացի ամբողջ նպատակը հենց խաղաղության պայմանագիր ստորագրելու հանգրվանին հասնելն է։ Սա նոր բան չի։ Մինչև այսօր էլ, մեզնից առաջ էլ գոյություն ունեցած բոլոր բանակցային փաթեթներում, բոլոր բանակցային բովանդակություններում, բանակցային գործընթացի նպատակը՝ խաղաղության պայմանագրի կնքումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։