Քոչարյանը Ծառուկյանից պահանջում է վերադարձնել «պարտքերը»․ Newarmenia.am
Բավանակին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել 15-16 կուսակցությունների և նրանց ստվերային (արդեն բացահայտ) հովանավորների հարաբերություններում։ Բոլորն են հասկանում, որ ՀՓՇ–ի իրական առաջնորդը Վազգեն Մանուկյանը չէ։ Այն ինչ-որ պահի վերածվելու է Քոչարյանի քաղաքական նախընտրական հարթակի՝ առանց ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի (միգուցե նաև այլ միավորների)։
Newarmenia.am-ը դեռ վաղուց ուներ տեղեկություններ այն մասին, որ հարթ չեն հարաբերությունները շարժման առաջնորդության հետ կապված։ Այդ հարցի հիմքով ունեն հակասություններ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Սարգսյանը կտրուկ դեմ է եղել Մանուկյանի թեկնածությանը, իսկ այդ հարցում նրան աջակցել է Ծառուկյանը։ Այդ հակասությունների մասով մեր տեղեկությունները թարմանում են, իսկ վերջին զարգացումները բավականին հիմնավոր հիմքեր են տալիս իրադարձությունների զարգացման շուրջ դատողություններ անելու համար։
Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին և հաղթելու է։ Ինչպես հայտնի է, Հայաստանում հնարավոր չէ մասնակցել խորհրդարանական ընտրությունների՝ առանց կուսակցության կամ դաշինքի ցուցակի մեջ ներառվելու։ Ավելի ուշ, արդեն ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Քոչարյանը հայտարարեց, որ չի ստեղծում նոր կուսակցություն։ Այդ պարագայում հարց է առաջանում, ու՞մ հետ է նա պատրաստվում գնալ ընտրությունների։
ՀՅԴ-ն հայտնի քոչարյանամետ է։ Այդ կուսակցության և Քոչարյանի քաղաքական ֆլիրտը սկսվել է շատ վաղուց։ Այն ակնհայտ դրսևորումներ ուներ նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Ուստի չի բացառվում, որ Քոչարյանի նախընտրական հիմնական շարժիչներից մեկը կլինի ՀՅԴ-ն։