Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա. Մայր Աթոռ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: