Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը:
Այսպիսով՝
Աշոցք գյուղում
7504 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է
3507 ընտրող կամ
46.74 տոկոսը:
Ամասիայում պատկերը հետևյալն է՝
5476 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է
3195 ընտրող կամ
58.35%-ը:
Ախուրյանում 31.212 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 13.235 ընտրող կամ 42.40%-ը:
Արթիկում 36.865 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 19.060 ընտրող կամ 51.76%-ը: