Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, քանի որ փաստացի այդ արտոնությունները արդեն իսկ տրվում են զինծառայողներին. Վիլեն Գաբրիելյանը՝ Թագուհի Թովմասյանին

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ինչպես նշեց նախագծի հարակից զեկուցող Վիլեն Գաբրիելյանը, տիկին Թովմասյանը կարողանում է գունավոր նկարագրել իր ներկայացրած հիմնավորումները. «Փոփոխությունները մանրամասն քննարկվել են գլխադասային հանձնաժողովում, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, որովհետև փաստացի այդ արտոնությունները կառավարության ծրագրերով և որոշումներով արդեն իսկ տրվում են զինծառայողներին: Այլ հարց է, որ կարող ենք քննարկել շրջանակները և մեծացնել ծավալները»: 
Նա կոչ արեց նախագծին դեմ քվեարկել: