«Քաղաքապետն ընտրվում է որոշակի ժամկետով, իսկ այդ ժամկետը դեռևս չի ավարտվել»․ Էդուարդ Աղաջանյանը՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողը, անդրադառնալով «Հայակական ժամանակ»-ում տպագրված հոդվածին՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխությունից» վերնագրով, հարցրեց, թե ՔՊ-ում քննարկվո՞ւմ է արդյոք Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը։

ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց. «Քաղաքապետն ընտրվում է որոշակի ժամկետով, իսկ այդ ժամկետը դեռևս չի ավարտվել: Այդ առնչությամբ որևէ քննարկում գործնականում չկա: Դա հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերի դեպքում. երբ քաղաքապետն ինքը հրաժարական տա, և երբ ավագանին անվստահություն հայտնի: Այս պահին մեզ չի հասել ինֆորմացիա, թե նման քննարկում կա ավագանիում»: