Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո՝ սեփական նախաձեռնությամբ. Վահագն Ալեքսանյան
Վերջին շրջանում մամուլում լուրեր էին պտտվում այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 

Civic.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։
«Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո՝ սեփական նախաձեռնությամբ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը