Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն. փոխանցում է
TASS-ը:
«Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն [հարաբերությունները] կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»,- նախարարի խոսքերն է մեջբերել НТВ հեռուստաալիքը։