Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Կառավարության հերթական նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ներկայացնելով քննարկվող նախագիծը, նշեց. «Կբարձրանա նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը»:
«Առաջարկվում է 2022թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 28.600 դրամ՝ 26.500-ի դրամի փոխարեն: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 43 հազար դրամ՝ 40 հազարի փոխարեն, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 33 հազար դրամ՝ 30 հազարի փոխարեն, և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 30 հազար դրամ՝ 27 հազար դրամի փոխարեն»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե նախորդ բարձրացումները բավական համեստ էին, ապա հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար բավականին մեծ է՝ շուրջ 10 հազարով նպաստն ավելացել է. դարձել է 37 հազար դրամ՝ 26.500-ի փոխարեն: