«Օրիոն» ԱԹՍ-ն կարող է բարձրանալ մինչև 7 կիլոմետր և օդում մնալ մոտ մեկ օր. մարտական ծանրաբեռնվածությունը 200 կիլոգրամ է:
Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հետ բախվելու դեպքում ռուսական «Օրիոն» հետախուզական-հարվածային անօդաչուները կկարողանան զսպել հակառակորդին, հայտարարել է ՌԴ ՊՆ անօդաչու ավիացիայի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը։
Այս մասին,
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է mk.ru-ն:
Նովիկովն ընդգծել է, որ «Օրիոնը» կկարողանա դիմակայել ցանկացած անօդաչու թռչող սարքի։
Ռուսական «Օրիոն» անօդաչու թռչող սարքը հակառակորդին ոչնչացնում է կառավարվող հակատանկային հրթիռներով: «Օրիոնը» պատկանում է միջին բարձրության հարվածային անօդաչու թռչող սարքերի դասին՝ երկարատեւ թռիչքի հնարավորությամբ։ Այն կշռում է մինչև 1150 կիլոգրամ, իսկ առավելագույն արագությունը հասնում է ժամում 200 կիլոմետրի։
Դրոնը կարող է բարձրանալ մինչև 7 կիլոմետր և օդում մնալ մոտ մեկ օր։ Մարտական ծանրաբեռնվածությունը 200 կիլոգրամ է։
Ավելի վաղ ՌԴ օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետի տեղակալ Յուրի Մուրավկինը թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչուներն անվանել էր «դյուրամարս համեղ պատառ» ռուսական «Պանցիր» զենիթային հրթիռա-հրանոթային համակարգերի համար։