Հայկ Մարությանը ընդմիջումից հետ չի վերադարձել նիստերի դահլիճ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանի ավագանին քննարկում է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը։

Նիստի ընդմիջումից հետո Հայկ Մարությանը չի վերադարձել նիստերի դահլիճ։ Այս պահին նիստը չի ընթանում, քանի որ նիստը վարող չկա։