Երևանի ավագանու նիստում մեկնարկել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցի քվեարկությունը
Երևանի ավագանու նիստում մեկնարկել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցի քվեարկությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին նախագիծը։
Շրջանառության մեջ դրված նախագծում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու է առաջադրում Հրաչյա Սարգսյանին, որն այժմ քաղաքապետի առաջին տեղակալն է։
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ներկայացնելուց հետո երրորդ աշխատանքային օրը հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: