15 մահ, 129 նոր դեպք․ Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Դեկտեմբերի 23-ին՝ ժ. 11:00 դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 6885 թեստավորում: Առողջացել է 295 պացիենտ, արձանագրվել է մահվան 15 դեպք:
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 344126 է: Փաստացի բուժվողների թիվը 5119 է: Ընդհանուր կատարվել է 2 516680 թեստավորում, առողջացել է 329576 մարդ: Գրանցված մահերի ընդհանուր թիվն է՝ 7936: