Հայկ Մարությանը շարունակում է լինել «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հայկ Մարությանը թեեւ այլեւս Երեւանի քաղաքապետը չէ, սակայն շարունակում է լինել իրեն անվստահություն հայտնած «Իմ քայլը» խմբակցության անդամ, վայր չի դրել նաեւ ավագանու անդամի մանդատը։ «Այս պահին նման դիմում չունենք»,- մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Նշանակում է՝ Մարությանը, եթե որոշի վայր չնդել մանդատը, կարող է շարունակել մասնակցել ավագանու աշխատանքներին ավագանու անդամի կարգավիճակով, ինչը թույլ է տալիս Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը։
Հավելենք նաեւ, որ ըստ նույն օրենքի՝ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ: