Վարդենիսի ավագանին համայնքապետ է ընտրել Ահարոն Խաչատրյանին
Վարդենիսի ավագանու նիստում, որին մասնակցել են միայն ընդդիմադիր անդամները, ղեկավար է ընտրվել ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը:
Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվարկել 14 պատգամավոր:
«Միասնական Վարդենիս» խմբակցությունից հայտարարել են, որ պաշտպանելու են Խաչատրյանի թեկնածությունը:
Ավագանու նիստում համայնքի ղեկավարի ընտրությանը չեն մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները: ՔՊ-ից նշել էին, որ ավագանու նիստը պետք է տեղի ունենար ժամը 11:00-ին, այն չի կայացել, ժամը 12:00-ին էլ նիստը չի կայացել, այսինքն նիստը պետք է կայանար հաջորդ օրը: Սակայն ավագանու ընդդիմադիր 14 անդամները նիստ են անցկացրել, ընտրել համայնքի ղեկավար: ՔՊ-ից սա համարեցին անօրինական: