Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ուկրաինան դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ քաղաքացիական օբյեկտների վրա Ռուսաստանի ռազմական հարձակումը կասեցնելու համար միջանկյալ միջոցների ներդրման մասին հայտարարությամբ։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան. գրում է korrespondent.net-ը:

«Անհապաղ դադարեցնել ռազմական հարձակումները քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ բնակելի շենքերի, մասնավոր մեքենաների, շտապօգնության մեքենաների և այլ հատուկ պահպանվող քաղաքացիական օբյեկտների վրա, ինչպիսիք են՝ Ուկրաինայի տարածքում գտնվող դպրոցներն ու հիվանդանոցները», - ասել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ նման բողոք է ներկայացվել ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կետի համաձայն։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորս օրվա ընթացքում ռուսական ռազմական գործողությունների հետևանքով 352 մարդ է զոհվել, այդ թվում՝ 16 երեխա։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի