ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Բանաձի համահեղինակներ են մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Լիտվան, Լատվիան։


Բանաձևին կողմ է քվեարկել 140, ձեռնպահ՝ 38 երկիրն: Դեմ են քվեարկել Բելառուսը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Ռուսաստանը և Սիրիան։

Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Կուբան, Եթովպիան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տաջիկստանը և մի շարք այլ երկրներ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի