Ընդդիմությունը տալիս է ներքաղաքական ապակայունացման մեկնարկի ազդանշանը՝ փաստացի փորձ անելով խոչընդոտել ՀՀ իշխանություններին սևեռվել արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների լուծման վրա․ Հարությունյան
Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ընդդիմությունը տվեց ներքաղաքական ցնցումների մեկնարկը...

Արձանագրենք, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որով պայմանավորված ահագնացել են ՀՀ-ի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները, հայաստանյան ընդդիմությունը տալիս է ներքաղաքական ապակայունացման մեկնարկի ազդանշանը՝ այդկերպ փաստացի փորձ անելով խոչընդոտել ՀՀ իշխանություններին սևեռվել արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների լուծման վրա:

Արձանագրենք, որ այս ամենն արվում է այն ժամանակ, երբ երկիրը նոր-նոր փորձում է տնտեսապես ոտքի կանգնել՝ պատերազմից ու կորոնավիրուսից հետո: Այն ժամանակ, երբ Հայաստանն իր անվտանգային ապահովության տեսանկյունից դարձել է ռուս ու ուկրաինացի քաղաքացիների ու բիզնեսի համար նախընտրելի երկիր:

Հ.Գ. Չպետք է անլուրջ վերաբերվել այս նախաձեռնությանը, քանի որ, ըստ էության, բազմաթիվ չհաջողված փորձերից հետո ընդդիմությունը գնում է վաբանկ, որի ժամանակ փորձ կանի խաղալ մարդկային նուրբ լարերի վրա՝ շահարկելով Արցախի գերզգայուն հարցը ու չխնայելով որևէ միջոց այդ ճանապարհին»: