Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախչեին Շոշ գյուղից, Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի․ Իոաննիսյան
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.   

Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախներ Շոշ գյուղից` Արցախը, հավանաբար, այդքան տխուր վիճակում չէր լինի

Նոյեմբերի սկզբին ադրբեջանցիները հարձակվում էին Շուշիի ուղղությամբ։ Մարտեր հասան Շոշ գյուղ։ Այդ ժամանակ Վանեցյանի գումարտակը ավարտել էր ֆոտոսեյսիաները և հասել Արցախ ու, զարմանալի չէ, որ ԶՈւ ղեկավարությունը որոշեց Շոշ գյուղը վստահել Վանեցյանենց։

Շոշ հասնելուն պես տարածքում մի երկու արկ ընկավ և, սիրուն ֆոտոսեյսիաներ անցած գումարտակը, գեներալ Վանեցյանի առաջնորդությամբ, փախավ այդ գյուղից։

Երևի մտածում էին, որ գնալու էին Շոշ` ֆոտոսեյսիան շարունակելու և սարսափելի վախեցան, երբ բացահայտվեց, որ, դու մի ասա, պատերազմ է։

Հետո իրենք դա արդարացնում էին նրանով, թե, իբր, իրենց սխալ տվյալներ էին տվել տարածքում ադրբեջանցիների քանակի մասին։ Բայց դե ո՞վ է փախնելուց ընդունում, որ վախկոտ է, բոլորն էլ մի բան հորինում են։

Հիմա ո՞վ է մեղավոր, որ Արցախը ու բոլորիս անվտանգությունը էս տխուր օրի է։