Ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության, որից երկուսը Երևանում, մեկը Շիրակի մարզում
2022 թ․ մարտի 30-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության, որից երկուսը Երևանում, մեկը Շիրակի մարզում։ 

Ավելի վաղ 9 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այս պահին հանրապետությունում գործում է 12 լիցենզավորված ընկերություն։  

Գործընթացը շարունակվում է։ 

ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում, կամ ճնշափորձարկում։ 
Արդեն իսկ լիցենզավորված ընկերությունների տվյալները` այստեղ։