Մի՛ լողա հոսանքին հակառակ, Իշխան
Այսօր, տապալված ընդդիմության հերթական սակավամարդ հավաքին, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ գնալու եմ շարքերի առջևից, առաջինը հարվածելու եմ, հարվածը վերցնելու եմ իմ վրա...
Սա ասում է այն նույն արագավազ Իշխան Սաղաթելյանը, ով նախանձելի փութաջանությամբ փախչում էր ոստիկանությունից՝ ՀՓՇ առաջին եթերաշրջանի օրերին։
Եթե հաշվի առնենք վերջերս Իշխան Սաղաթելյանի մոտ ի հայտ եկած անձի երկատումը, ապա, գուցե Սաղաթելյանը նկատի ունի՝ առաջինը հարված վերցնել շարքի վերջից՝ փախչելո՞վ։
Ինչպես ասում են՝ մտածիր ոչ ստանդարտ կամ լողա հոսանքին հակառակ։
Հակոբ Կարախանյան