Ականի պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է վիրավորում ստացել. ՊՆ
Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: