ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում: Այս մասին Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ նշելով.
«Հունիսի 6-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ խորհրդի նիստը։ Եվ հունիսի 20-ին մեզ մոտ կկայանա Բելառուս-Ռուսաստան խորհրդարանական ժողովը»,-ասել է Վոլոդինը։
Պետդումայի մամուլի ծառայության փոխանցմամբ, մայիսի 19-ին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Քննարկվել են հունիսի 6-ին Երևանում և հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև օրակարգային հարցերը:
armtimes.com