«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 12 000 եվրո գումարով դրամապանակ
Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել են 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:

Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ից։

Դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:
«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: