Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 4-9-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։