Արմեն Եդիգարյանը նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայում ՀՀ դեսպան՝ համատեղության կարգով
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եդիգարյանին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանին, համատեղության կարգով, նշանակել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է նախագահի հրամանագրում: