Այսօր՝ հունիսի 21-ին, Մինսկում շարունակվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն ընդլայնված կազմով, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 20-ին,
կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։
Հանդիպումների օրակարգում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ներդրման, առաջնահերթ և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության, առևտրի ծավալները մեծացնելու նպատակով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցերը։ Օրակարգում ընդգրկված են նաև էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության և այլ հարցերի քննարկումներ։