Հերքում․ Եվլախի ռազմական օդանավակայանի «արբանյակային լուսանկարն» իրականում կեղծիք է
Քիչ առաջ մեր կայքը «Հայկական արբանյակը լուսանկար է արել Եվլախում գտնվող ադրբեջանական ռազմական օդանավակայանից» վերտառությամբ մի լուսանկար էր արտատպել ֆեյսբուքյան ռուսալեզու խմբից։

Հրապարակումը մեր կայքում հայտնվել է սխալմունքի և անուշադրության հետևանքով և չի համապատասխանում իրականությանը։

Իրականում լուսանկարը վերցված է Google Earth ծրագրից և արվել է 2022-ի փետրվարին, երբ հայկական Armsat-1 արբանյակը դեռ չէր արձակվել։

Այն ուղեծիր է դուրս բերվել ամիսներ անց՝ մայիսի 25-ին, լուսանկարի հայտնվելուց ամիսներ հետո։

Civic.am-ը հայցում է մեր ընթերցողների ներողամտությունը և տեղեկացնում, որ արտատպված կեղծ լուսանկարը հեռացվել է։