Արմավիրի մարզում հայտնաբերվել է հերթական ապօրինի ընդերքօգտագործման դեպքը. ավազի արդյունահանումը դադարեցվել է
Հուլիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ)աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառոմների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ տանող ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել են ապօրինի ընդերքօգտագործման դեպք։
Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:
Ավազի արդյունահանման աշխատանքները դադարեցվել են։ Կազմվել է արձանագրություն․ գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։