Ադրբեջանը «Արևելք-2022» զորավարժություններին կմասնակցի դիտորդի կարգավիճակով. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանում անցկացվելիք «Արևելք-2022» միջազգային զորավարժություններին  ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն դիտորդի կարգավիճակով։

Այս մասին նշվում է է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Զորավարժությունները անց են կացվելու սեպտեմբերի 1-ից 7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում։
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին, որոնց կմասնակցեն Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ալժիրը և այլ պետություններ, կմասնակցեն ավելի քան 50 հազար զինվորականներ: