Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են նաև երկկողմ օրակարգային հարցեր:

Զրույցի ընթացքում Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կատարել բրյուսելյան պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների մասին:

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները: