Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ավագանին կքննարկի վաղը
Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը կքննարկվի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում։ Այս մասին Civic․am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից:

Ըստ այդմ՝ վաղը ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը, որտեղ էլ ընդգրկված է քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին հարցը:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններն անցկացվելու են 2023 թվականին, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ այս տարվա մարտին է հայտարարել, որ իրենց թեկնածուն նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։