ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար
ՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման, ստեղծել աշխատանքային խումբ՝ իրավիճակը վերլուծելու համար, հաղորդում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ավարտվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը:
Նշվել, որ ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը: