Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է. այս մասին հայտնում է Հայաստանում ՄԹ դեսպանությունը:
Դեսպանատնից հայտնել են, որ ցավակցական հաղորդագրություն թողնել ցանկացող բոլոր անձինք կարող են անել առցանց՝ այցելելով
Արքայական ընտանիքի կայք:Բուքինգհեմյան պալատից ապրիլի 9-ին հայտնել էին, որ 99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:
Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին: Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ: