ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ ողջունելու առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում և վերջին հակամարտությունից Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը: Բանակցային համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,-
թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պետքարտուղարը։
Նշենք, որ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։ Էնթոնի Բլինքենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին ու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը: