ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Վարչապետին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյառը: Վարչապետն Աստանայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: