Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին և այս իշխանություններին, ուրեմն թող ասի, որ ստեղծեն այդ հանձնաժողովը․ Էդմոն Մարուքյան
Ես կարծում եմ՝ շատ ուշացած հայտարարություն է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Լուսավոր» Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ հրադադարի փաստաթուղթը ստորագրելուց հետո, «Լուսավոր Հայաստանը»-ի պատգամավորները սկսել են լոբբինգ՝ փաստահավաք պարիտետային հանձնաժողով ստեղծելու գաղափարը։
«Կազմել ենք Կառավարության որոշման նախագիծ մարտի 1-ի փաստահավաք խմբի նախագծի հիման վրա, որ ստեղծվի, իշխանությունը մերժել է, թե Սահմանադրությանը հակասում է, հետո կազմել ենք օրենքի նախագիծ, որ օրենքով սահմանված մեկ տարի ժամկետով ստեղծվի փաստահավաք խումբ պարիտետային, որը կքննի այդ ամբողջ արհավիրքը։ Իսկ ինչու պարիտետային խումբ, որովհետև միայն այս խորհրդարանի երեք ֆրակցիաների ներկայացուցիչներով չպետք է այն լինի, այլ նաև պետք է ներառի մասնագետներ և ներկայացուցիչներ, որոնք կնշանակվեն արտախորհրդարանական ուժերից ևս, որ հավասար, բոլոր հայտարարությունների կողմերը պահպանվի։ Իսկ թե ինչու քննիչ հանձնաժողով չենք նախաձեռնել, որովհետև քննիչ հանձնաժողովի մի հատ փորձ ունենք ապրիլյանի պարագայով և օրենքով, եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա հանձնաժողովը ղեկավարելու է Անդրանիկ Քոչարյանը։ Եթե Օնիկ Գասպարյանը վստահում է Անդրանիկ Քոչարյանին և այս իշխանություններին, ուրեմն թող ասի, թող ստեղծեն այդ հանձնաժողովը»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Նա նաև ասաց, որ զարմանում եմ, որ Օնիկ Գասպարյանը նման բան է հայտարարել և կարծում է, որ վերջինս ուղղակի տեղյակ չէ, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովը՝ անվտանգային հարցերով, ստեղծվում է պաշտպանության գործող հանձնաժողովի հենքի հիման վրա, իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը։