Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանությունից հայտնում են, որ «Շևրոլեի» 58-ամյա ուղևորուհի Սիլվա Կիրակոսյանը մահացել է, իսկ 69-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: