Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության ջանքերի հեռանկարները»: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
«Եվս մեկ անգամ վերահաստատեցի իմ երկրի հանձնառությունը և լիակատար պատրաստակամությունը՝ հասնելու խաղաղության և կայունության մեր տարածաշրջանում», - գրել է Ջեյհուն Բայրամովը:
azatutyun.am