Սուբվենցիոն ծրագրերի ոչ պակաս կարևոր բաղադրիչ է մանկապարտեզների վերանորոգումը կամ դրանց կառուցումը այն բնակավայրերում, որտեղ բացակայում են երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովող հաստատությունները. գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքային եռուզեռ է բազմաթիվ համայնքներում. դրանցից մի քանիսը ներկայացված է ստորև.

Զարթոնք համայնքում (Արմավիր) մանկապարտեզի կառուցում

Արաքս համայնքի (Արմավիր) մանկապարտեզի ընթացիկ վերանորոգում

Սյունիքի մարզկենտրոն Կապանում թիվ 8 ՆՈՒՀ շենքի վերանորոգում