Պուտինն ու Ալիևը քննարկել են Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ձեռք բերած պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների բարձր մակարդակով նախկին համատեղ հայտարարությունները։ 

Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։

Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները։